Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառությունը

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառությունը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը,  ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի  11-ի թիվ 0101143514  գրությունը,  ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի, Ֆամար Օրլեանս դեղագործական ընկերության արտադրության (գրանցման հավաստագրի իրավատեր` Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիա) «Թերաֆլյու էքստրա խնձորի և դարչինի համով (պարացետամոլ, ֆենիրամին (Ֆենիրամինի մալեատ), ֆենիլէֆրին (Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ),  ներքին ընդունման լուծույթի դեղափոշի, 650մգ+20մգ+10մգ, 21.78գ փաթեթիկներ(10)» դեղի  ներմուծված F1855 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: 

 

Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ